Բաժիններ՝

Սիրիայի կառավարությունը պատրաստ է առանց իշխանությունների երկխոսել ընդդիմության հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի կառավարությունը բաց է ընդդիմության ներկայացուցիչների հետ երկխոսության սկսման համար, սակայն առանց որևէ նախապայմանի: Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը.

«Դուռը բաց է, մենք ողջունում ենք յուրաքանչյուր սիրիացու, ով ցանկանում է երկխոսել մեզ հետ: Բայց եթե մեկն ինձ ասի, որ կա՛մ մենք պետք է քննարկենք այդ հարցը, կա՛մ էլ ես պետք է սպանեմ քեզ, ապա դա չի լինի երկխոսություն: Չպետք է լինի որևէ նախապայման»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադը մերժել էր ընդդիմադիր Սիրիայի Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբի կողմից հունվարի վերջին ներկայացված նախապայմանը: Այն ժամանակ Հաթիբը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին, սակայն դրա համար պետք է բանտերից ազատ արձակվեն 160.000 քաղբանտարկյալները:

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները կկորցնեն երկխոսելու հնարավորությունը, եթե նրանք մինչև փետրվարի 10-ը բանտերից չազատեն բոլոր կանանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս