Բաժիններ՝

Արմեն Դարբինյան. Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել

ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով, այսպես կոչված, «դեղին մամուլին», հետևյալ գրառումն է կատարել.

«Վաղուց է, ինչ դեղին մամուլը չէր անդրադարձել իմ անձին, արդեն սկսել էի անհանգստանալ: Փառք Տիրոջը, այսօր ինչ-որ ջրի պատմություն են հետս կապել: Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են: Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունը իրենց կողքին: Արայիկ Մանուկյանը այս օրերին շատ դիպուկ ու անկեղծ անհանգստություն էր հայտնել այս կապակցությամբ: Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, մեր մնացած առաջատարները, կարծում եմ, անելիք ունեն այստեղ: Վստահ եմ նաև, որ որակյալ հասարակությունը նրանց սատար կկանգնի»:

«Առավոտ» օրաթերթի Արամ Աբրահամյանն՝ արձագանքելով Արմեն Դարբինյանին, ֆեյսբուգում հարցրել է. «Մեր հասարակությունը որակյա՞լ է»:

Սրան ի պատասխան, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել. «Որակյալ հասարակություն չունենք, ցավոք, բայց ունենք հասարակության որակյալ հատված, որը անգամ այս ֆեյսբուքյան հաշվարկներով կազմում է մոտ հինգ հազար մարդ՝ լրիվ բավարար է, որ երկրում ՈՐԱԿ փոխվի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս