Բաժիններ՝

Ֆաբրիս Մուամբան աշխատանքի կանցնի Բոլթոնում

Այն բանից հետո, երբ Ֆաբրիս Մուամբան հայտարարեց կարիերան ավարտելու մասին, «Բոլթոնը» որոշել է նրան աշխատանք առաջարկել ակումբի համակարգում, տեղեկացնում է The Guardian-ը: Հիշեցնենք, որ երեկ սրտի կաթվածից 5 ամիս անց խաղացողը որոշեց հեռանալ ֆուտբոլից:

Այդ որոշումը կայացվել է բելգիացի սրտաբան Պեդրո Բրուդագայի հետ երկարատև խորհրդակցությունից հետո: Չնայած վերականգնումը շատ լավ էր ընթանում, Մուամբան շատ վար լուր ստացավ՝ այլևս չի կարող ֆուտբոլային խաղադաշտ վերադառնալ:

«Բոլթոնը» միանգամից իր աջակցությունը հայտնեց Մուամբային ու առաջարկեց ընտրել մի քանի տարբերակների միջև: Նա կարող է ստանձնել ակումբի դեսպանից մինչև հատուկ ուսուցչի պաշտոն, չնայած դեռ պարզ չէ, թե արդյոք նրա առողջությունը թույլ կտա հետագայում զբաղվել մարզչական աշխատանքով։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031