
Պետք չէ հույս դնել պետության վրա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանում 8 բալանոց երկրաշարժ լինելու դեպքում Աջափնյակի վթարային շենքերը կունենան ճաքեր, իսկ 8 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կլինեն մասնակի և ամբողջովին փլուզումներ:
Նրա խոսքով՝ Երևանում կան 4850 բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն չեն, իսկ պետությունն էլ հնարավորություններ չունի այդ խնդիրը կարգավորելու համար:
«Միլիարդավոր գումարների մասին է խոսքը, պետությունը չի կարող այս պահին ոչինչ անել»,- ասել է Խլղաթյանը՝ հավելելով, թե վերջին տարիներին կառուցված էլիտար շենքերը, մասնավորապես Հյուսիսային պողոտայի, ավելի ապահով են, քան խորհրդային տարիներին կառուցված շենքերը: