Հեռակա էլեկտրասրտագրության ծառայության արժեքը կախված է տարբեր գործոններից:
«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոյի նկատմամբ:
«Մատաղիսի» գործով տուժածների իրավունքների պաշտպանությունը վերցնելու ենք մեզ վրա և բոլորին միջնորդելու ենք, որ կանչեն հարցաքննության առնվազն որպես վկա:
Ես ավագ դպրոցում էի՝ 9-րդ դասարանում, և իմ լավագույն ընկերներից մեկը՝ Տաթևիկը, տվեց ինձ Արմենչիկի CD-ն: Ալբոմը կոչվում է՝ «Հավատա՞մ, թե՞ չէ»:
«Իմ կարծիքով՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Դա բացառվում է: Ես գտնում եմ, որ նախագահ լինելը շատ բարդ բան է»,- ասաց Նորայր Դավիդյանը:
Իշխանությունն արդեն երկու օր շարունակ հանդուրժում է ընդդիմության «նազուտուզը», հենց դրանով ցույց տալով, որ փոքրամասնության կարծիքն այստեղ ևս հաշվի են առնում: Բայց եթե չհաջողվի համաձայնության գալ՝ իշխանությունն ավելի շուտ կհամաձայնի, որ եվրոպացիներն իրենց մեղադրեն և խելք սովորեցնեն, քան հանդուրժեն, որ ընդդիմադիր պատգամավորները որոշեն, որ ՀՀԿ-ականները խախտել են էթիկայի կանոնները, և «խայտառակեն» նրանց:
Իմ չար բախտից, երեկ էլի կարդացել էի ՀՀ Սահմանադրությունը, ուր ասված է. «Հոդված 23. […] Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։
Կույր շախմատի մրցաշարում 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը:
Անընդմեջ տեղացող ձյան պատճառով Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար:
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է մարզի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ:
Որպես ասվածի և արվածի ապացույց Youtube-ում տեղադրվել է տեսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է նա թթվասերով անուշ անում իր թերահավատության արգասիք հոդվածը:
PIS-ին անդամակցելու դեպքում արդեն ընկերություններն ավելի հեշտությամբ կկարողանան դեղեր գրանցել PIS անդամ այլ երկրներում.
«Երեխեքս մենակ հեռուստացույցով են տեսել էդ տոներն ու Ձմեռ պապիկին»:
Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքետինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:
Պարունակում է զգալի քանակությամբ ենթավիտամին A, դաբաղանյութ, չնչին քանակությամբ կաուչուկ։
Հենց պարզ դարձավ, որ Դատախազությունը զբաղվելու է դրանով, քրեական գործ հարուցելը անխուսափելի է, արագ հանվեց:
Յուրա Ավակիմովի փոքր եղբայրը պատմել է, որ գիշերը նա ծեծել է մորն ու քրոջը` նրանց մեղադրելով իր հիվանդության մեջ, մորն ասել է. «Դու ես այսպես արել, որ հիվանդացել եմ, ես քեզ սաղ-սաղ կթաղեմ»:
Դեկտեմբերի 17-ին մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը որոշել է բավարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանի դիմումը և նրան ընդգրկել պետական ծրագրում:
Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ` դժվարանում է Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը: Որոշ բաղադրիչներով` մեր երկիրը չի կարողանա մասնակցություն ունենալ նաև եվրասիական ինտեգրմանը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է պատժել «Լիվերպուլի» 19-ամյա կիսապաշտպան Սուսոյին այն բանի համար, որ նա, մեկնաբանելով իր թիմակից Խոսե Էնրիկեի՝ ատամնաբուժարանում արված լուսանկարը, թվիթերյան իր միկրոբլոգում վերջինիս նույնասեռական էր անվանել։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն դեռևս Վրաստանի տարածքում ցանցի տարածման հարցի շուրջ բանակցություններ չի վարում վրացի գործընկերների հետ:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ին տրամադրվել է ոչ կյանքի վերաապահովագրության դասով լիցենզիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման նշել է, որ չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել։
Ներկայումս Հայաստանում .am տիրույթում դոմենների գրանցումը տարեկան արժե 12.000 դրամ (մոտ 33 դոլար): Այս գինը, սակայն, այլ դոմենների գրանցման համեմատ դեռևս բարձր է։
Այս պահին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` ԵԱՀԿ շրջանակներում, ընթանում է սեմինար` «տարածաշրջանում հաշտեցման ուղղությամբ ռազմավարություն մշակելու նպատակով» խորագրով, որտեղ նաև նախատեսված է քննարկում ղարաբաղյան հիմնահարցը:
Ձնահոսքից պաշտպանվելու նպատակով՝ Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով: Ճանապարհի այլ հատվածներում շարժն ազատ է:
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ներառված է Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը՝ իր 9.2 հեկտար տարածքով, անհատ քաղաքացուն վաճառելու մասին որոշման նախագիծը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը:
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ իր ակումբը չի պատրաստվում ձմռանը բաժանվել այն ֆուտբոլիստներից, ովքեր դժգոհ են թիմում իրենց կարգավիճակից։