
Սպանել է մորը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13:45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: