Ինչ-որ մեկի վրա բարդելու խնդիր է. Արամ Կարապետյան

«Հենց պարզ դարձավ, որ Դատախազությունը զբաղվելու է դրանով, քրեական գործ հարուցելը անխուսափելի է, արագ հանվեց: Դժվարանում եմ ասել, թե ով է հանել, բայց  տրամաբանությունն այն է, որ հանել է նա, ով վախեցել է, որ գործ կհարուցվի, կգտնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով youtube-ից Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության հեռացման փաստը:

Թե ո՞վ է դրա հետևում կանգնած, Արամ Կարապետյանը դժվարացավ հստակ պատասխանել, բայց նշեց. «Եթե ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունն իսկապես հետաքրքրված լինեին, մինչև պաշտոնական դիմում ստանալն էլ դրանով կզբաղվեին և շատ արագ կբացահայտեին ձայնագրությունը տեղադրողի ինքնությունը:  Նման բան հաստատ տեղի կունենար, եթե, օրինակ, Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյանքներ տեղադրվեր»,- ասաց նա:

«Հեռացնելով, կարճ ասած, այլևս թեման չի լինում, երկրորդ`տեխնիկապես դժվարանում է հանցագործության բացահայտումը: Իմ տեսակետից՝ սա հանցագործությունը չբացահայտելու կամ ինչ-որ մեկի վրա բարդելու խնդիր է»,- կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս