
Վերին Լարսում երթևեկության շարժն արգելված է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ուժեղ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածի կմ 93-կմ 106 մասում և Պոնիչալա-Մառնաուլի-Գուգութի ճանապարհի կմ 76-կմ 97 (Հայաստանի սահման) հատվածում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, երթևեկության շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այլ փոխադրամիջոցների համար երթևեկությունը թույլատրելի է՝ անվադողերի վրա սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Ձնահոսքից պաշտպանվելու նպատակով՝ Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով: Ճանապարհի այլ հատվածներում շարժն ազատ է: