Բաժիններ՝

«Ռոստելեկոմ». Վրաստանի և Ղարաբաղի շուկաները մտորելու տեղիք են տալիս

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն դեռևս Վրաստանի տարածքում ցանցի տարածման հարցի շուրջ բանակցություններ չի վարում վրացի գործընկերների հետ:  Այդ մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը՝ պատասխանելով  news.am-ի հարցին: Ըստ նրա՝ ընկերությունը դեռևս վրացի գործընկերների հետ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ բանակցություններ չի վարել, որը Սև ծովի հատակով ձգվելու է Վրաստան և Հայաստան: Հայաստանի դրական փորձը կարող է ազդել այլ երկրներում զարգացման վրա:  «Հայաստանը մեր առաջին արտասահմանյան փորձն է», – հայտարարել  է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ ընկերությունը դեռևս չի  նախատեսում զարգանալ, սակայն չի էլ  բացառում: Նշենք, որ  «Ռոստելեկոմը» ՝ EPEG (Europe Persia Express Gateway) ծրագրի շրջանակում Ռուսաստանից Ադրբեջանով մինչև  Իրանի սահման օպտիկամանրաթելային կապուղու շինարարություն է սկսել:

Նշենք, որ Հայաստանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է GNC Alfa ՓԲԸ-ն, որտեղ «Ռոստելեկոմն» ունի 75%- 1 բաժնեմաս: Ընկերությունների ցանցը համալրված է չորս միջազգային ելքերով, որոնցից երեքը՝ Վրաստանի սահմանին, մեկը՝ Իրանի: «Ռոստելեկոմը» Իրանի ինտերնետ-թրաֆիքի գլխավոր մատակարարներից է, որի մի մասն անցնում է Հայաստանում GNC Alfa-ի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս