Բաժիններ՝

Տիմոշչուկն ու Ռաֆինյան կմնան Բավարիայում. Զամեր

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ իր ակումբը չի պատրաստվում ձմռանը բաժանվել այն ֆուտբոլիստներից, ովքեր դժգոհ են թիմում իրենց կարգավիճակից։ Խոսքը, մասնավարապես, Անատոլի Տիմոշչուկի և Ռաֆինյայի մասին է։

«Մենք ունենք թիմ, որը պատրաստ է մրցաշրջանի 2-րդ մասին, և մենք հույսեր ենք կապում Տիմոշչուկի և Ռաֆինյայի հետ։ Միակ մարդը, ով կարող է հեռանալ «Բավարիայից», դա Միտչել Վայզերն է, այն էլ միայն վարձավճարով։ Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, և վարձավճարով այլ ակումբում հանդես գալը կարող է նրան օգուտ տալ», – Զամերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս