Բուժում է կաթնբեկը

Բուժիչ նամակներ

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Տարբերում են կաթնբեկի դաշտային (Sonchus arvensis), անհարթ (S.asper) և բանջարանոցային (S. oleraceus) տեսակները։

Հետաքրքիր է, որ բույսի գերմաներեն անվանումը համահունչ է հայերենին` Milchdistel, իսկ պաշտոնապես ընդունվածը` Gansedistel, թարգմանվում է «մոլախոտ»։
Կաթնբեկը երկիր մոլորակի վրա աճող հնագույն բույսերից մեկն է և եզակի է նաև այն պատճառով, որ տարածված է և՛ Հարավային, և՛ նաև Հյուսիսային կիսագնդերում։ Աճում է գրեթե ամենուր ՀՀ նախալեռնային և լեռնատափաստանային գոտիներում. հաճախ է հանդիպում ճամփեզրին, վարելահողերի վրա, խաղողի և մրգատու այգիներում։
Կաթնբեկ բանջարանոցայինը միամյա խոտաբույս է, որը հաճախ է հանդիպում արմատապտուղների ցանքերում։ Պարարտ ոռոգվող հողերի վրա բույսը շատ արագ է բազմանում ինքնացան եղանակով։ Բուսահնէաբանները կարծում են, որ հնում բույսը լայնորեն օգտագործվել է սննդի մեջ։

Այլ է իրավիճակը կաթնբեկ դաշտայինի դեպքում, որը հողը վարելուց հետո կարող է գրավել շատ մեծ տարածքներ, քանի որ նույնիսկ մասնատված արմատները և ցողունի մասերը շատ արագ նոր արմատային ծիլեր են տալիս, որոնք պատրաստ են ձմեռելու։
Կաթնբեկ բանջարանոցայինի ցողունn ուղղաձիգ է, բարձրությունը` 10-100 սմ, տերևները նստադիր են, խորը կտրտված` սուր գագաթով, ատամնաեզր, հիմքում` սրտաձև. արտաքուստ նման են նետի։

Կարդացեք նաև

Ծաղիկները լեզվակավոր են, դեղին գույնի, հավաքված են վահանաձև ծաղկաբույլերի մեջ։ Ծաղկման շրջանը բավականին երկար է` հունիս-սեպտեմբեր։ Բոլոր կաթնբեկները մեղրատու բույսեր են, 1 հա-ից մեղրատվությունը հասնում է 120 կգ-ի։ Մեղրը բաց դեղին է, նուրբ բուրմունքով, համեղ։ Կաթնբեկ բանջարանոցայինն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։

Վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող ծածկի տակ։

Պարունակում է զգալի քանակությամբ ենթավիտամին A, դաբաղանյութ, չնչին քանակությամբ կաուչուկ։

Բույսն ունի արյունարգել, հակաբորբոքային, լուծողական, որդաթափ, լեղամուղ հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, օգտակար է դաշտանադադարի շրջանում` որպես նյարդերը հանգստացնող միջոց։ Բույսի թուրմը և եփուկը կարելի է խմել` որպես կանխարգելիչ միջոց հաճախ կրկնվող դաշտանային փուլի խանգարման և արգանդային արյունահոսության դեպքում։

  • Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ խմել մեկական թ/գ կաթնբեկի թարմ տերևներից ստացված հյութ, 100 գ կաթի հետ։

Բարորակ ուռուցքներ. Խմեք 2-ական թ/գ հյութ` օրը 3 անգամ։

  • 5 գ չոր խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ։
  • 10 գ չոր ծաղկաբույլերին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

Թութք. 40 գ չոր խոտը 5 րոպե եփեք 1 լ եռջրում, 15 րոպե թրմեք, ավելացրեք լոգանքի ջրին։ Կատարեք օրը մեջ, տևողությունը` 15 րոպե։
Հոդատապ. 2 թ/գ թարմ արմատը 10 օր եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

  • Օգտակար է նաև բույսի խոտի եփուկը.
  • 10 գ չոր խոտը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

Արյունահոսող վերքեր. Տրորեք թարմ տերևը և ամրացրեք վերքի վրա։
Աղցան կաթնբեկի մատղաշ տերևներով. Լվացած տերևները 40 րոպե պահեք սառը ջրի կամ 10 տոկոսանոց աղաջրի մեջ, քամեք, փաթաթեք մաքուր կտորի մեջ։ Խառնեք թթու դրած վարունգ և ծովաբողկի արմատի քերուկ։ Ավելացրեք թթվասեր։

Տեսանյութեր

Լրահոս