Բաժիններ՝

Աֆրոամերիկուհի Բրիթնի Ուիլյամսը շատ է սիրում Արմենչիկի երգը (տեսանյութեր, լուսանկարներ)

«Դա ուրիշ զգացողություն էր, երբ մենք՝ մոռանալով մեր ազգային պատկանելությունը, ռասան և համարելով մեզ Աստծո զավակներ՝ սկսեցինք շփվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աֆրոամերիկուհի  Բրիթնի Ուիլյամսը (Brhitny Williams):

Լոսանջելեսահայ երգիչ Արմենչիկի երգերը հայտնի են  նույնիսկ Կանադայում բնակվող 21-ամյա աֆրոամերիկուհուն: Տարիներ առաջ համացանցում հայտնված տեսանյութը վերջին ամիսներին դարձել էր հայ հասարակության շրջանում բուռն քննարկվող թեմաներից մեկը: Տեսանյութում երիտասարդ աֆրոամերիկուհին Արմենչիկի գովազդային պլակատի կողքին կանգնած՝ երգում էր նրա «Հավատա՞մ, թե՞ չէ» երգը:

Երգչուհի  Բրիթնի Ուիլյամսը՝ մինչ Արմենչիկի երգի կատարումը, նշում է, որ այն իր համար հատուկ նշանակություն ունի: Նշենք, որ երգչուհին հռչակ է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում և Հայաստանում, այլև Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Դա են վկայում նրա՝ համացանց ներբեռնած տեսանյութի տակ՝ մի քանի տասնյակ մեկնաբանությունները: 168.am-ը զրուցել է երգչուհու հետ: Բրիթնին պատմում է այն մասին, թե ինչպես ինքը որոշեց երգել հենց Արմենչիկի երգը:

Բարև Բրիթնի, ինչպե՞ս ես, ես լրագրող եմ, ցանկանում եմ քեզ հետ զրուցել, եթե դեմ չես:

Կարդացեք նաև

–  Բարև: Զարմացած եմ, բայց մեծ հաճույքով կխոսեմ:

Պատմիր ինձ քո մասին: Որքանով կարողացա հետևել քո ֆեյսբուքյան էջին, հետաքրքրություններդ շատ են:

– Ես Բրիթնին եմ, Կալիֆոռնիայից, 21 տարեկան եմ, ապրում եմ մենակ: Ունեմ ընտանիք, որն ինձ հետ չի ապրում:

Ի՞նչ մասնագիտություն ունես: Ի՞նչ ես աշխատում:

–  Ես օգնում եմ մարդկանց՝ հոգ տանել իրենց առողջության մասին: Բուժքրոջ նման մի բան է, բայց առանց մասնագիտության: Հենց այս պահին ես աշխատանքի եմ: Ավագ դպրոցից հետո այլևս չշարունակեցի ուսումս, սկսեցի աշխատել: Բայց ես ուզում եմ շարունակել ուսումս, ուզում եմ աշխատել դպրոցում:

Ինչի՞ մասին ես հաճախ երազում:

– Ես ուզում եմ դառնալ ճանաչված արտիստ  և կատարել իմ հեղինակած երգերը: Ուզում եմ օգտագործել իմ հեղինակությունը, որպեսզի մարդկանց մեջ բարություն սերմանեմ, որպեսզի հասարակության աջակցությունն ունեցող երեխաների համար բնակության, հանգստի վայրեր ստեղծեմ:

Այդտեղ՝ Կալիֆոռնիայում, կա՞ն հնարավորություններ՝ երազանքներդ իրականացնելու համար:

– Կարծում եմ՝ կստացվի, դա իմ կյանքի նպատակն է: Այսօր ես աշխատում եմ այն բաների ուղղությամբ, ինչին կցանկանամ հասնել ապագայում:

Երաժշտությունը քո կյանքում մե՞ծ տեղ է գրավում:

 

– Այո, ես սիրում եմ երաժշտությունը: Աշխատում եմ երաժշտական բոլոր ժանրերից փոքր-փոքր օգտագործել իմ երգերում: Դա կլինի՝ ֆոլկը, ջազը, հիփ-հոփը…

Դու քո կիթառով կատարել ես նաև հայազգի երգչի՝ Արմենչիկի «Հավատա՞մ, թե՞ չէ» երգը: Քո կատարումը հետաքրքրեց հայությանը:

– Ես ավագ դպրոցում էի՝ 9-րդ դասարանում, և իմ լավագույն ընկերներից մեկը՝ Տաթևիկը, տվեց ինձ Արմենչիկի  CD-ն: Ալբոմը կոչվում է՝ «Հավատա՞մ, թե՞ չէ»: Այդ ժամանակ ինքս որոշեցի հայերեն կարդալ և գրել սովորել:  Ես լսեցի ալբոմի բոլոր երգերը, և դրանք ինձ շատ դուր եկան: Այդպիսով սկսեցի սովորել երգերն ու երգել դրանք  իմ ընկերների համար: Հետո դպրոցի աշակերտները սկսեցին գալ և լսել իմ կատարումները: Մարդիկ մոտենում էին ինձ և խնդրում, որպեսզի հայերեն երգ երգեմ: Մի օր, լանչի ժամանակ, 50 և ավելի հայեր մոտեցան ինձ, որպեսզի լսեն իմ երգերը, և այդ ընթացքում նկարեցին այդ տեսանյութը: Դա զվարճալի էր, ինձ դուր եկավ մարդկանց վերաբերմունքն ու ուշադրությունը: 19 տարեկան էի, երբ տեսննյութը ներբեռնեցի YouTube:

Վստահաբար հայերը շատ ուրախացան քո կատարումից:

 

 

 

 

 

 

 

 

 

– Շնորհակալ եմ: Ինձ համար ամենագլխավոր մրցանակն այն էր, որ ես ստացա հաղորդագրություն այլ երկրից: Դա ուրիշ զգացողություն էր: Մոռանալով մեր ազգային պատկանելությունը, ռասան և համարելով մեզ Աստծո զավակները, մենք սկսեցինք շփվել:

–  Գիտե՞ս երգն ինչի մասին է:

– Երգիչը հարցնում է աղջկանից՝ հավատա՞, որ իրեն սիրում է, թե՞ ոչ:

–  Այո, ճիշտ ես: Կցանկանա՞ս ասել որևէ բան քո հարցազրույցն ընթերցող հայերին:

– Ես կցանկանայի, որպեսզի մենք բոլորս ապրենք խաղաղ երկրում, սիրենք միմյանց և կարեկցանքով վերաբերվենք: Սերն ամեն ինչ է:

Շնորհակալ եմ քեզ զրույցի համար:

– Քեզ էլ եմ շնորհակալ, հաջողություններ եմ ցանկանում:

–  Քեզ նույնպես, Բրիթնի ջան:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս