
Մովսիսյանը և Օզբիլիսը` Կրասնոդարի մարզի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Կրասնոդարի մարզում «Անկախ մարզական թերթի» հարցման արդյունքում որոշվել են մարզի լավագույն ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է մարզի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն եռյակը եզրափակել է մեր ընտրանու և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Իսկ Կրասնոդարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովը: Այս մասին հայտնում է Sovsport-ը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել են Կրասնոդարի մարզի թերթերում աշխատող 52 լրագող:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը