ԵԱՀԿ-ն քննարկում է ղարաբաղյան հիմնախնդիրը Վիեննայում (ուղիղ հեռարձակում)
Այս պահին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` ԵԱՀԿ շրջանակներում, ընթանում է սեմինար` «տարածաշրջանում հաշտեցման ուղղությամբ ռազմավարություն մշակելու նպատակով» խորագրով, որտեղ նաև նախատեսված է քննարկում ղարաբաղյան հիմնահարցը:
ԵԱՀԿ բանախոսները ներկայացնում են Միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և Փարիզի Սորբոն համալսարանը:
Նշենք, որ Ֆեյսբուքում գրանցված օգտատերերը ցանկության դեպքում կարող են անգլերեն լեզվով իրենց հարցն ուղղել ԵԱՀԿ բանախոսներին ` այցելելով այստեղ, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը կսկսի քննարկվել Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ.