Բաժիններ՝

Սելիմի լեռնանցքը երկու կողմերից փակ է

Դեկտեմբերի 18-ին` ժամը 18:00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում,  Սևւանում, Վանաձորում, Ստեփանավանում,  Նոյեմբերյանում, Ալավերդիում, ձյուն է տեղում:

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31