Հայաստան-Ադրբեջան հաստատվող խաղաղությունը «կենարար ջուր» կլինի տարածաշրջանի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականը։

Կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է երկու երկրների միջև էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը՝ ընդգծելով այդ ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստան-Ադրբեջան հաստատվող խաղաղությունը «կենարար ջուր» կլինի տարածաշրջանի համար։

Հանդիպման ավարտին Էրդողանը Ալիևին հրավիրել է Անթալիայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին՝ COP31-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930