Բաժիններ՝

Թիմակցին նույնասեռական անվանելու համար Լիվերպուլի ֆուտբոլիստը տուգանվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է պատժել «Լիվերպուլի» 19-ամյա կիսապաշտպան Սուսոյին այն բանի համար, որ նա, մեկնաբանելով իր թիմակից Խոսե Էնրիկեի՝ ատամնաբուժարանում արված լուսանկարը, թվիթերյան իր միկրոբլոգում վերջինիս նույնասեռական էր անվանել։

«Գրողը տանի, սա ի՞նչ է։ Այս տղան նույնասեռական է։ Ակնհայտ է, որ նա գլխի հետ խնդիրներ ունի։ Նա մտածում է ամեն ինչի մասին, բացի ֆուտբոլից», – գրել էր Սուսոն։

Այս խոսքերը, փաստորեն, Սուսոյին 10 հազար ֆունտ ստերլինգ կարժենան։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս