Լրագրողը կերել է իր հոդվածը (տեսանյութ)
Կրասնոյարսկցի լրագրողը, որը խոստացել էր ուտել իր հոդվածը, եթե Ենիսեյի վրա սկսեն կառուցել 4-րդ կամուրջը, ստիպված է եղել կատարել իր խոստումը և քաղաքի հրատարակչություններից մեկում որպես սնունդ ընդունել տեղական թերթերից մեկում տպագրված իր հոդվածը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
«2010թ. նոյեմբերին հրապարակված իմ հոդվածում ես կասկած էի հայտնել, որ 4-րդ կամուրջը կկառուցվի»,- բացատրել է լրագրողը:
Որպես ասվածի և արվածի ապացույց Youtube-ում տեղադրվել է տեսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է նա թթվասերով անուշ անում իր թերահավատության արգասիք հոդվածը:
«Շատ հաճախ տհաճ է կատարել այն՝ ինչ խոստացել ես: Սակայն, կամ մի խոստացիր, կամ էլ կատարիր խոստումդ»,- տեսագրության մեջ ասում է լրագրողը՝ մինչ կսկսի իր այդ տարօրինակ ճաշկերույթը:
Ասենք, որ 1,2 կմ երկարությամբ 4-րդ ավտոտրանսպորտային կամուրջի շինարարությունը Կրասնոյարսկում, Ենիսեյի վրա սկսվել է այս տարվա հունիսին: Աշխատանքները կավարտվեն 40 ամսում: Այն կարժենա 12 մլրդ ռուբլի: