«Նշանակում է`մենք չենք կարող բացառել, որ այնտեղ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, նաև բռնություններ: Ստացվում է, որ չենք ունենալու ընտրովի քաղաքապետ»:
«Ջազզվեն» պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:
«Պարզապես նախընտրական քարոզարշավի արդյունքում երևի մարդիկ հասկացան, որ լիարժեք հաղթանակը ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանի կողքին է: Դա հաշվի առնելով` ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Արտուր Աթայանը»:
«Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.550.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-408 դրամով և վաճառվում է 409-411 դրամով:
Նման որոշման համար նախ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը պետք է խնդրագիր ուղարկած լիներ Հունգարիայի արդարադատության նախարարին, բացի այդ երկու երկրների ԱԳՆ-ները պետք է կնքած լինեին արտահանձնման մասին համապատասխան համաձայնագիր: նախ անհրաժեշտ էր ունենալ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի մի քանի մարզերում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չորս գյուղական համայնքներում ընտրությունները չեն կայանալու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այն կմեկնարկի Մալթայում` Մալթա-Հայաստան հանդիպմամբ եւ կշարունակվի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում` Բուլղարիա-Հայաստան հանդիպմամբ:
«Չնայած փորձ է արվում ներայացնել, թե Կապանի քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը ինչ-ինչ նկատառումներով է իրականացվել, բայց օրենքը ասում է, որ պետք է սահմանված կարգով ներկայացվի դիմում իրավապահ մարմիններին, ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն: Եթե թեկնածուներն ուզում են արդար ընտրություններ լինեն, պետք է յուրաքանչյուրի քաղաքացի օգտվի օրենքով ընձեռնված իր իրավունքներից»:
Բենզինի համաշխարհային շուկայում գները սկսել են նվազել: Այս տարվա երկրորդ կիսամյակում մեքենայի վառելիքը մոտավորապես 8% էժանացել է: 60 երկրներից 43 -ում, ըստ Bloomberg-ի, բենզինի գները նվազել են:
Հայտնի է, որ մահմեդականացած հայերի թիվն աշխարհում առնվազն 1 միլիոն է, եւ նրանք կենտրոնացած են գերազանցապես Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, մասամբ էլ (համշենահայերի իսլամադավան հատվածը` 300-400 հազար մարդ)` Ռուսաստանում, Վրաստանում (Աբխազիայում), Միջին Ասիայում (հիմնականում Ղրղըզստանում, Տաջիկստանում) եւ Ղազախստանում:
«Մերժման հիմքում դիմումների՜ հանձնաժողովի քննարկմանը ենթակա չլինելու փաստն է: Մանրամասները կներկայացնենք կայքում»,- ասաց Դ. Հարությունյանը:
«Նրանք ոչ մի բան չեն հիմնավորում: Որևէ ճնշման մասին Ոստիկանությունում մի տող անգամ ներկայացված չէ, այդ հայտարարությունն անգամ անուն-ազգանուն չունի: Դա դեկլարատիվ հայտարարություն է: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանում, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական պաշտոնից` օրինախախտումներ կատարողները պետք է պատժվեն»:
տապօգնության աշխատակիցները բնակարանից դուրս են բերել քաղաքացի՝ 1982 թ. ծնված Է. Խաչատրյանին, ով ձեռքի այվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նշենք, որ Բլոգի միջազգային օրն սկսել են նշել 2005 թվականից։ Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով «31.08»-ի նմանությունը BLOG բառին։
«Ինձ Մոսկվայից ոչ ոք դաբրո չի տվել: Բայց ես Մոսկվայից լավ լուր ունեմ. Մոսկվայում բնակվող աղջիկս երեկ երեխա է ունեցել»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը, այդ թվում օտար լեզուների եւ երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին:
Թուրքիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին` կոչ անելով որքան հնարավոր է շուտ ճամբար ստեղծել Սիրիայից իր երկիր եկող անձանց համար: Այս մասին հայտնում է RBC-ն: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը այլևս չի կարող կարգավորել Սիրիայից փախստականների ներհոսքը: Իր հերթին՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի տեղեկություններով` Սիրիայում իրենց տներն են լքել շուրջ 1.5 […]
«Եթե մարդկանց մոտ առաջանան խնդիրներ՝ կապված, օրինակ, սրտանոթային համակարգի հետ, նրանք կդիմեն համապատասխան մասնագետի, բայց հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում նրանք հաճախ չեն դիմում մասնագետի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հարավային Կորեայի դատարանը, քննելով Apple-ի և Samsung-ի միմյանց դեմ հայցերը, վճռել էր, որ երկու ընկերությունները կրկնօրինակել են միմյանց արտադրատեսակները, ու այդպիսով՝ երկու ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքը արգելող որոշում էր կայացրել:
Պետք է շատ հստակ ասվի. եթե ասում ենք՝ ուժեղ թեկնածու` ո՞ւմ ի նկատի ունենք, և, որն առավել կարևոր է, ի՞նչ մեխանիզմներ ենք նախատեսում ոչ միայն՝ գործող նախագահին, այլև՝ ամբողջ համակարգը փոխելու համար: Եթե ասում ենք՝ ուժեղ և այլընտրանքային թեկնածու, բայց նկատի ունենք մեկին, ով այս համակարգի արժեքային այբուբենի կրողն է և հեռանկարը, ապա իշխանափոխությամբ զբաղվելը հոգեմաշ և անշնորհակալ զբաղմունք է դառնում:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով:
2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրասիան է» գիտաժողովը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը կչափի Ֆիլիպինների ընտրանու հետ, իսկ կանայք կմրցեն Ադրբեջանի հետ: Քիչ առաջ մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների: Ֆիլիպիններ վարկ. – Հայաստան վարկ. 0:0 Ուեսլի Սո 2652 – Լևոն Արոնյան 2816 Սերգեյ Մովսեսյան 2698 – Օլիվեր Բարբոսա 2554 Մարկ Պարագուա 2508 […]
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
380 գրամանոց հացը, որը երեկ արժեր 130-140 դրամ, այսօր արդեն վաճառվում էր 160 դրամով:
Բրայան Անդերվուդը խոստովանել է հանցանքը: Նա նամակ էր գրել Չինաստանի պետանվտանգության նախարարություն` առաջարկելով վաճառել լուսանկարները, որոնցում պատկերված էին շենքի ներքին կառուցվածքի սխեմաները: