Տիգրան Մուկուչյանը Կապանի և Ախթալայի դեպքեր մասին

aravot.am-ի փոխանցմամբ` այսօրվա ասուլիսում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է Կապանի դեպքին:

«Կապանում տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ անդամներով համալրելով հարցը բավականին շատ է քննարկման առարկա դարձել: Կային հրապարակումներ, որ ՀԱԿ անդամներով համալրվել են ՏԸՀ-ի փոխնախագահները: Վաղուց ՏԸՀ-ում փոխնախագահի կամ տեղակալի պաշտոն գոյություն չունի: Բոլոր 21 տեղամասերում ներկայացվել են թեկնածուներ, այդ թեկնածուներից որեւէ մեկը բացարկ, դիմում չի ներկայացրել՝ հանջնաժողովի կազմից դուրս գալու համար, իսկ թե ովքեր որ կուսակցության անդամ են՝ ԿԸՀ -ն չի ուսումնասիրում: Նշվում է անուն-ազգանուն-հայրանունը: Բոլոր տեղերում սահմանված կարգով թեկնածուներ առաջադրված եղել են»,- ասել է Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է Կապանի քաղաքապետի՝ Արտուր Աթայանի ինքնաբացարկին և Ախթալայի դեպքերին, հարցին՝ չե՞ք կարծում, որ այդ նախընտրական միջադեպերը կարող են անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա՝ պարոն Մուկուչյանը պատասխանել է.

«Չնայած փորձ է արվում ներայացնել, թե Կապանի քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը ինչ-ինչ նկատառումներով է իրականացվել, բայց օրենքը ասում է, որ պետք է սահմանված կարգով ներկայացվի դիմում իրավապահ մարմիններին, ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն: Եթե թեկնածուներն ուզում են արդար ընտրություններ լինեն, պետք է յուրաքանչյուրի քաղաքացի օգտվի օրենքով ընձեռնված իր իրավունքներից»:

Ախթալայի դեպքի հետ կապված ԿԸՀ նախագահն ասել է, թե յուրաքանչյուր դեպք պետք է  մանրակրկիտ քննություն ստանա, և «ես չեմ կարծում, որ այս դեպքերը կարող են որևէ կերպ ստվերել ընտրությունների ընթացքը»:

Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս