Բաժիններ՝

Հացն էլի թանկացավ

Երևանի խանութներում այսօր առավոտից հացի սակավություն է նկատվել: Այսօր առավոտյան ժամը 10:15 սահմաններում խանութները դեռևս հաց չէին ստացել: Քաղաքացիները ստիպված էին հաց գնել միայն  տվյալ շրջաններում գործող հացի փռերից:

380 գրամանոց հացը, որը երեկ արժեր 130-140 դրամ, այսօր արդեն վաճառվում էր 160 դրամով:

Նշենք, որ 168.am-ը օրերս անդրադարձել էր հացի գների աճին:

Մեզ հետ զրույցում «Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն ասել էր, թե հացի թանկացումը պայմանավորված է ալյուրի թանկացումով:

Կարդացեք նաև

«Ալյուրի գնի թանկացման մի քանի գործոններ կան, սակայն այսօրվա պարագայում դա, բնականաբար, միջազգային գնի բարձրացումն է: Այս դեպքում, անշուշտ, համաշխարհային ալյուրի գնի թանկացումն է»,- ասել էր «Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս