Ավստիրայում ՀՀ դեսպանատան` Հունգարիայի հարցերով խորհրդական Արթուր Մուշեղյանը, սակայն, հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը` խորհուրդ տալով միայն սպասել, թե այդ հարցի վերաբերյալ ինչ հայտարարություն կլինի նախագահականից և արտգործնախարարությունից:
Կոմբինատի տնօրեն Մադլեն Թաշչյանի գործավարուհին` Սյուզին (այդպես ներկայացավ), 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի կարող պատասխանել որևէ հարցի: Իսկ այն հարցին, թե այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի գնացե՞լ է, գործավարուհին պատասխանեց, որ այդ մասին ավելի նպատակահարմար է ճշտել անվտանգության ծառայությունից: Իսկ կոմբինատի անվտանգության ծառայության դիսպետչեր Մհերն ընդամենը պատասխանեց, որ այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի չի գնացել, իսկ կատարվածն էլ ասեկոսե է:
Գաբոր Կալետան խորհուրդ է տվել դիմել Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարություն:
Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով:
«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,- նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից:
40-րդ շախմատային օլիմպիադայում, որն այս օրերին ընթանում է Ստամբուլում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ֆիլիպինների հավաքականի հետ։
«Մանկական ռեժիմ»-ի ակտիվացված դեպքում երեխաները կկարողանան տեսնել միայն այն ծրագրեը, երգերն եւ տեսագրությունները, որը նրանց թույլատրել են ծնողները, քանի որ ռեժիմը կարգավորելու են ծնողները:
Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվում է Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի 241 տան բնակիչ, 1982 թ. ծնված Էդմոն Գրիգորյանը:
Ստացված դիմումներին օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ընթացք է տրվել կամ ուղարկվել են դատախազության այլ ստորաբաժանումներ եւ այլ մարմիններ` դրանք լուծման համար:
Օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին: Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 հատ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Գործունեության առաջին տարվանից «Սիվիլիթաս» հիմնադրամը հրատարակել է տարեկան զեկույցներ Հայաստանի տնտեսական և քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այսպես՝ 2008թ. Սիվիլիթասը հրատարակեց «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն», որին հաջորդեցին «Հայաստան 2009. խոստում և իրականություն», «Հայաստան 2010. անորոշության տարի» և «Հայաստան 2011. առանց պատրանքների» խորագրերով տարեկան զեկույցները: «Սիվիլիթաս» հիմնադրամի 2012 թվականի տարեկան զեկույցը կհրապարակվի տարեվերջին:
Եթե 2005-ից մինչև 2008 թվականը ներառյալ՝ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը միջինում եղել է 5000, ապա 2009 թվականին ցուցանիշը շեշտակի աճել է՝ հասնելով 8897-ի։ Իսկ ընթացիկ տարում արդեն գրանցվել է 8595 հանցագործություն՝ 7 ամսվա ընթացքում։
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Օգոստոսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հայտնի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են 4 անձ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
Ըստ Reuters-ի` զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
107 դեպքից ընդամենը 19-ը որպես բողոք որակելն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ միայն մեր խմբագրությունն առողջապահական հաստատություններից մեկ շաբաթվա ընթացքում ստանում է ավելի շատ բողոք, քան նախարարության մատնանշած թիվն է:
Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը սատարում է Դաշնակցության թեկնածուին: Այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ա. Ուռումյանի խոսքով` երեխան ծնվել է բնական ճանապարհով և շատ առողջ է: «Ալինն էլ առողջականի հետ ոչ մի խնդիր չունի: Ծննդալուծվել է 9 ամիս ժամկետով: Ծննդօգնությունն էլ մատուցվել է բարձր մակարդակով: Երեխայի քաշը 3,3 կգ է, հասակը`52 սմ»:
Սա կոնկրետ դեպք է՝ դրա համար պատասխանատվություն կրող կոնկրետ գերատեսչություններով ու պաշտոնյաներով: Որևէ նորմալ երկրում առնվազն արտգործնախարարն ու Հունգարիայում աշխատող դեսպանն արդեն պաշտոնանկ արված կլինեին: Հայաստանում, սակայն, դրա փոխարեն՝ ընդամենն անարգանքի սյունին են գամում թշնամի երկրի իշխանություններին, մի թեթև էլ՝ միջազգային հանրությանը:
Նշենք, որ ՀՀ նախագահն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
Դիմիտար Բերբատովն ընդունել է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պենևի հրավերը և վերադառնում է հավաքական։
Ըստ աղբյուրի՝ երկու ընկերությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում փաստացի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն նրանք պայմանավորվել են քննարկել պատենտների հարցը: Apple-ն առայժմ Google-ի հետ դատական վեճ չունի:
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների, 2012թ. I և II եռամսյակների ՀՆԱ-ն կազմում է, համապատասխանաբար, 640.7 և 875 միլիոն դրամ։
Շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, և բացառվում է իմ կողմից նման խոսակցությունների տեղիք տալը, տոն տալը՝ մարզպետի պաշտոնի հետ կապված: Ավելին` բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, որ Սյունիքն ունի մարզպետ, այն ղեկավարում է Սյունիքի մարզպետը:
«Ժառանգությունն» այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես կգա այն դեպում, եթե լինի միասնական գործողությունների ծրագիր՝ միտված համակարգային փոփոխություններին:
ՀՀ նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
«Հայազն Միության» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց, ու այնտեղ ներման արժանացավ hայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հուլիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում Հայաստանում սկզբնական գրանցում են ստացել 1024 անհատ ձեռնարկատերեր։
«Արտուր Աթայանն իմ ընկերն ա: Նորմալ տղա ա: Եվ ինքը հանուն Կապանի զարգացման, ինքն էլ բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ եթե գտնվի մի թեկնածու, որ կարողանա Կապանն ավելի շուտ զարգացնել, ինքը հրաժարական կտա: Ինքը մարտական ուղի անցած տղա ա, վերջը մեր ընկերն ա, բոլորիս ընկերն ա, և դա իրա խոսքերը չեն»:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ հանդիպմանը: