Բաժիններ՝

Բենզինի գինն աշխարհում նվազում է, իսկ Հայաստանում՝ աճում

Բենզինի համաշխարհային շուկայում գները սկսել են նվազել: Այս տարվա երկրորդ կիսամյակում մեքենայի վառելիքը մոտավորապես 8% էժանացել է: 60 երկրներից  43 -ում, ըստ Bloomberg-ի, բենզինի գները նվազել են: Մնացած 17 երկրում գները չեն փոփոխվել: Ամենաթանկ վառելիքը Նորվեգիայում է՝ 1 գալոնը (4,5 լիտր) 10 դոլար արժեքով: Էստոնիայում այս տարվա ընթացքում փորձագետներն արձանագրել են 18% գնանկում: Այժմ Տալինում 1 գալոն (4,5 լիտր)  բենզինն արժե 6 դոլար:

ԱՄՆ-ում նավթամշակող գործարանների արտադրանքի ծավալների աճի շնորհիվ՝  բենզինի գները նվազել են 11%-ով: ԱՄՆ-ում և Ռուսաստանում այժմ բենզինն արժե 3,75 դոլար՝ մեկ գալոնի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաէժան վառելիքը Ռուսաստանում է, սակայն այս տարվա երկրորդ կիսամյակում բենզինի գինը թանկացել է մոտ 1%-ով:

Հայաստանում, ի հեճուկս համաշխարհային միտումների՝ արձանագրվում է է բենզինի գների թանկացում. մեկ լիտրը թանկացել է 20 դրամով: Հիշեցնենք, որ 168.am-ը երեկ անդրադարձել էր Հայաստանում բենզինի գնի թանկացման թեմային:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս