
Դոլարը փոխարժեքը շարունակում է նվազել

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 31-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408
դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,12%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.550.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-408 դրամով և վաճառվում է 409-411 դրամով: