
Այսօր բլոգի միջազգային օրն է

Այսօր՝ օգոստոսի 31-ին ողջ աշխարհում նշվում է Բլոգի միջազգային օրը: Տոնը արդեն մի քանի տարի է նշում են նաեւ հայ բլոգերները: Նրանք օրվա խորհուրդին համահունչ անգամ կայք էին պատրաստել www.blogday.am, որը սակայն ներկայում չի աշխատում:
Ընդհանրապես այս օրը բլոգերները նշում են հենց բլոգերում: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ եւ գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Սա բլոգի օրը նշելու ընդունված տարբերակ է ողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս աշխուժություն եւ հետաքրքրություններ բերել բլոգոսֆերա:
Նշենք, որ Բլոգի միջազգային օրն սկսել են նշել 2005 թվականից։ Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով «31.08»-ի նմանությունը BLOG բառին։