
Նոր ուստարում դպրոց կհաճախեն 37 հազար առաջին դասարանցի

Հայաստանում ուսումնական նոր տարում դպրոց կհաճախեն 37 հազար առաջին դասարանցի: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Կրթության եւ գիտության նախարարության Ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ներկայումս Կրթության և գիտության նախարարությունում կան 37 հազար առաջին դասարանցիների մասին տվայլներ: «Սակայն սա նախնական թիվ է, եւ միայն սեպտեմբերի 5-ից հետո մենք կհայտարարենք վերջնական տվյալները: Հնարավոր է, որ նրանց թիվը այս տարի կարող է հասնել 37,5 հազարից մինչեւ 38 հազարի»:
Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը, այդ թվում օտար լեզուների եւ երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին:
Իսկ Երեւանում առաջին դասարան են հաճախելու 10 հազար աշակերտ: