Բաժիններ՝

ՀՀԿ-ն տարակուսած ու վրդովված է

ՀՀԿ մամլո քարտուղար, Աժ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին:

«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիևի որոշմանը, ապա այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում և խրախուսվում է հայատյացության և ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031