Հայաստանից պաշտոնական պատվիրակություն է մեկնելու ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին  նվիրված հանդիսավոր միջոցառումներին  մասնակցելու նպատակով  սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի  Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

Պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031