«Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրասիան է» թեմայով գիտաժողով` Հայաստանում
2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրասիան է» գիտաժողովը:
Հայկական հոգեբանության ասոցիացիայի նախագահ, ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Արմեն Սողոյանի խոսքով` գիտաժողովի կազմակերպիչներն են Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիան և ՀՀ առողջապահության նախարարության Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:
Ըստ նրա`գիտաժողովի նպատակն է՝ քննարկել և ամփոփել Եվրասիական տարածքում հոգեկան առողջության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներն ու խնդիրները, ուրվագծել առաջիկա զարգացումները: «Գիտաժողովին մասնակցելու են համաշխարհային հոգեբուժության գրեթե ողջ վերնախավը և ավելի քան 500 մասնագետ տարբեր երկրներից»:
Ըստ Արմեն Սողոյան` գիտաժողովի նախագահն է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Պեդրո Ռուիզը: