
Էթիկայի հանձնաժողովը երկու դիմումն էլ մերժել է

ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովին ներկայացված երկու դիմումներն էլ մերժվել են:
«Մերժման հիմքում դիմումների՝ հանձնաժողովի քննարկմանը ենթակա չլինելու փաստն է: Մանրամասները կներկայացնենք կայքում»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ քննարկմանը ներկայացված դիմումներից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ էր, ովքեր մեղադրվում էին DIY ակումբի պայթեցման հետ կապված իրենց հայտարարությունների համար:
Իսկ մյուսը ներկայացված էր քաղաքացի Արթուր Զադոյանի կողմից՝ ընդդեմ պատգամավոր Կարո Կարապետյանի: