
Ստեփան Դեմիրճյանը Մոսկվայից լավ լուր ունի

Երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դուստրը` Լուսինե Դեմիճյանը աղջիկ է ունեցել:
Այս մասին168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նշենք, որ այս փոքրիկը Ստեփան Դեմիրճյանի առաջին թոռնիկն է:
Ի դեպ, Ստեփան Դեմիրճյանը մեզ հետ զրույցում նաև հերքեց մամուլում հրապարակված լուրերը, թե ինքը Մոսկվայից «նախագահ դառնալու դաբրո է ստացել»:
«Ինձ Մոսկվայից ոչ ոք դաբրո չի տվել: Բայց ես Մոսկվայից լավ լուր ունեմ. Մոսկվայում բնակվող աղջիկս երեկ երեխա է ունեցել»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
168.am-ի աշխատակազմը շնորհավորում է Ստեփան Դեմիրճյանին` պապիկ դառնալու կապակցությամբ: