Ավագ դպրոցներում պետք է հոգեբաններ աշխատեն

Հոգեբանական խնդիրներ ունենալիս մարդիկ հաճախ մասնագետի չեն դիմում: Այս կարծիքին է  ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

«Եթե մարդկանց մոտ առաջանան խնդիրներ՝ կապված, օրինակ, սրտանոթային համակարգի հետ, նրանք կդիմեն համապատասխան մասնագետի, բայց հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում նրանք հաճախ չեն դիմում մասնագետի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:

Ըստ նրա՝ մարդկանց հաճախ թվում է, որ նրանք իրենց հոգեբանական խնդիրները կարող են ինքնուրույն հաղթահարել: Հոգեբանը նշում է, որ թեթև խնդիրները մարդիկ, իրոք, ինքնուրույն ի վիճակի են հաղթահարել, սակայն բարդ դեպքերում առանց հոգեբանի օգնության այդ խնդիրները կարգավորել հնարավոր չէ:

Խ. Գասպարյանի կարծիքով՝ ավագ դպրոցներում պետք է աշխատեն նաև հոգեբաններ:  «Եթե հոգեբաններ աշխատեն ուսուցիչների, ծնողների, աշակերտների հետ, շատ ավելի հեշտ կլինի կանխել այն բոլոր խնդիրները, որոնք պատահում են ավագ դպրոցում: Կարևոր է, որ նրանք բոլորն էլ իրազեկված լինեն`որոնք են հոգեբանական խնդիրների նախանշանները, և կարողանան կանխել դրանք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս