«Ժառանգությունը» պատրաստ է քննարկել միասնական այլ թեկնածուների անուններ

«Ժառանգություն» կուսակցությունը սպասվող նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուի դերում տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր նորից հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Միաժամանակ նա հայտարարեց, թե իրենց կուսակցությունը պատրաստ է քննարկել այլ կուսակցությունների թեկնածուների անունները. «Դրանից հետո արդեն կարող ենք քննարկել, թե որ թեկնածուն է առավել մրցունակ»:

Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ` նախագահական ընտրություններին «Ժառանգությունն» այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես կգա այն դեպում, եթե լինի միասնական գործողությունների ծրագիր՝ միտված համակարգային փոփոխություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031