Գյումրիի կրակոցների գործով երեքը հետախուզվում են
Օգոստոսի 24-ին Գյումրիում տեղի ունեցած հայտնի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են 4 անձ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունըԼ
Մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Ս. Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը եւ մյուսները վիճաբանել են Ա. Պողոսյանի, Կ. Գարայանի եւ վերջինիս ընկերների հետ:
Հիշյալ անձինք խմբերով միմյանց ծեծի են ենթարկել, հայհոյել, որի ընթացքում Ս. Ղուկասյանը եւ Կ. Գարայանը գործադրել են իրենց մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող զենքերը, դրանցից կրակ են արձակել և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2012թ. օգոստոսի 27-ին հրաուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
2012թ. օգոստոսի 29-ին Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Կ. Գարայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 30-ին Պ. Մադոյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
2012թ. օգոստոսի 31-ին Հ. Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, դեմ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի առաջին մասերով, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: