
Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողություն կկատարվի սիրիահայ զոհերի հիշատակին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սեպտեմբերի 2-ի Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։