Բաժիններ՝

Հետախուզվում է

Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվում է Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի 241 տան բնակիչ, 1982 թ. ծնված Էդմոն Գրիգորյանը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանքը:
Ովքեր կարող են տեղեկություններ հայտնել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրվում է զանգահարել հետևյալ հեռախոսահամանրենով` /0312/ 3-18-23, 3-18-61, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը  երաշխավորված է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի էին ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել:
Օգոստոսի 30-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է խուլիգանության  մասնակից Պատվական Մ.-ն:
Օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով  Հարություն Հ.-ն կալանավորվել է: Խուլիգանության մյուս մասնակիցներ Կարապետ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել հետախուզում, իսկ Արտաշես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և նույնպես հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունկավում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս