Բաժիններ՝

Մենակ չասեք` զանգել, ձեր կենացն են խմել

Միայն նախորդ շաբաթվա ընթացքում օձի խայթոցի դեպքերի առիթով Առողջապահության նախարարության թեժ գծին ահազանգել են վեց անգամ, ինչը նշանակում է, որ թեև պաշտոնապես միայն մեկ շաբաթվա ընթացքում նման վեց դեպք է եղել, այդուհանդերձ, օձի խայթոցի դեպքերը հանրապետությունում զգալիորեն շատ են: Հետևաբար՝ միշտ չէ, որ օձի հետ «հանդիպման» կամ դրանից բխող հետևանքների ժամանակ մեր հայրենակիցները դիմում են որևէ կառույցի օգնությանը:

Նշենք նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ, որոնցից, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության` միայն 19-ն է եղել բողոքի տեսքով: 107 դեպքից ընդամենը 19-ը որպես բողոք որակելն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ միայն մեր խմբագրությունն առողջապահական հաստատություններից մեկ շաբաթվա ընթացքում ստանում է ավելի շատ բողոք, քան նախարարության մատնանշած թիվն է:

Մնում է ենթադրել, որ բացի 19 հեռախոսազանգից, մեր համաքաղաքացիներն իրար «գլուխ են ջարդում» նախարարության թեժ գծի հեռախոսահամարով բուժծառայությունների սպասարկման որակի կապակցությամբ շնորհակալություն հայտնելու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս