Հունգարիայի հարցերով զբաղվող հայ դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման որոշումը

Հունգարիայում Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացուցչություն չունի, այդ երկրում Հայաստանը ներկայացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանատունը: 168.am-ի թղթակիցը փորձել է պարզել` արդյո՞ք դեսպանատանը տեղյակ են եղել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին որոշմանը և ընհանրապես` արդյո՞ք դեսպանատունը որևէ կերպ զբաղվել է այս խնդրով:

Ավստիրայում ՀՀ դեսպանատան` Հունգարիայի հարցերով խորհրդական Արթուր Մուշեղյանը, սակայն, հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը` խորհուրդ տալով միայն սպասել, թե այդ հարցի վերաբերյալ ինչ հայտարարություն կլինի նախագահականից և արտգործնախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031