Բաժիններ՝

Apple-ի և Google-ի ղեկավարները բանակցում են պատենտների հարցում

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը և Google-ի ղեկավար Լարի Փեյջը բանակցում են պատենտային մի շարք հարցերի շուրջ: Այս մասին գրում է Bloomberg-ը` հղում անելով բանակցություններին ներկա գտնվող աղբյուրին:

 

Ըստ աղբյուրի՝ երկու ընկերությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում փաստացի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն նրանք պայմանավորվել են քննարկել պատենտների հարցը: Apple-ն  առայժմ Google-ի հետ դատական վեճ չունի:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ամերիկյան դատարանը Samsung ընկերությանը մեղավոր էր ճանաչել Apple-ի վեց մոդելների նմանակման մեջ: Դատարանը Samsung-ին պարտավորեցրել է Apple-ին 1,05 մլրդ դոլար փոխհատուցում վճարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031