
Մեկ ամսում՝ ավելի քան 1000 անհատ ձեռնարկատեր

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հուլիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում Հայաստանում սկզբնական գրանցում են ստացել 1024 անհատ ձեռնարկատերեր։
Նույն ժամանակահատվածում՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում, գրանցվել են 279 նոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, 18 փակ բաժնետիրական ընկերություններ և 1 բաց բաժնետիրական ընկերություն։
Նախորդ ամիսը բավականին ակտիվ է եղել նաև հասարակական կազմակերպությունների առումով. գրանցվել է 21 ՀԿ։