Ադրբեջանցի ոճրագործի արտահանձնման փաստի շուրջ ՀՀ գերատեսչությունները լռում են

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին վերադարձրել են Ադրբեջանին: Պարզելու համար՝ ինչ կարծիքի են ՀՀ արդարադատության նախարարությունում այս հարցի մասին, ինչ քայլեր են ձեռնարկվել Սաֆարովի վերադարձը կանխելու ուղղությամբ, 168.am-ը դիմեց արդարադատության նախարարության լրատվական ծառայություն: Նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ առայժմ ոչինչ ասել չեն կարող, մինչև չավարտվի ՀՀ նախագահի հրավիրած խորհրդի նիստը: Իսկ Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն հեռախոսը չէր վերցնում:
Նշենք, որ ՀՀ նախագահն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:  Սերժ Սարգսյանը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031