Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի դեմ խաղին կմասնակցի նաև Դիմիտար Բերբատովը

Դիմիտար Բերբատովն ընդունել է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պենևի հրավերը և վերադառնում է հավաքական։ Այս մասին հաղորդում է  sport1.bg-ը՝ հղում կատարելով Blitz-ին։ «Ես կվերադառնամ։ Կարծում եմ, որ դեռ կարող եմ օգնել հավաքականին որակավորման առաջիկա խաղերի ժամանակ», – ասել է ֆուտբոլիստը։ Հենց այս է պատճառը, որ Բերբատովն ու նրա մենեջեր Էմիլ Դանչևը պատրաստվում են կիրակի կամ երկուշաբթի օրը հրավիրել մամուլի ասուլիս։

Սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա Իտալիայի և Հայաստանի հավաքականների հետ Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումների ժամանակ։ Վերջին անգամ Բերբատովը հավաքականի մարզաշապիկը կրել է 2010թ.-ի մայիսի 13-ին։ Տեղեկացնենք նաև, որ օրերս հրապարակվել էր Բուլղարիայի հավաքականի կազմը, որում բացակայում էր Բերբատովի ազգանունը։ Հիշեցնենք նաև, որ երեկ Բերբատովը տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմ»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031