«Մինչ տեղի ունեցած փոփոխությունները, գործատուներն էին մուծում սոցիալական վճարները և եկամտային հարկը, սակայն պարզեցված տարբերակում եկամտային հարկն ամբողջությամբ մնում է աշխատակիցների վրա, և հաջորդ տարվանից գործելու է հաշվարկի նոր սանդղակը»:
Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի խոշոր ակցիա՝ ընդդեմ Գլդանի բանտում բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու. հաղորդում է РБК-ն: Ցուցարարները Թբիլիսիում փակել են քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը՝ Մելիքիշվիլիի պողոտան:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 8.020.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 403-406 դրամով և վաճառվում է 407,5-410 դրամով:
Շուրջ 200 երիտասարդներ սկսել են քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել ոստիկանական անցակետի վրա: Ամբոխը ցրվել է ոստիկանական ուժերի կողմից: Այժմ իրավիճակը գնահատվում է հանգիստ, ոստիկանների շրջանում տուժածներ չկան:
Իտալիայի հավաքականի 1982թ. հերոս Պաոլո Ռոսին համոզված է, որ «Միլանը» դեռ կարոտելու է Անտոնիո Կասանային:
ուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցակետի գրավմանը նախորդել է կատաղի փոխհրաձգություն: Ապստամբները շրջափակել են շենքը և կրակ բացել բանակի դիպուկահարների վրա: Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել Թուրքիա՝ բժշկական օգնություն ստանալու համար: Ականատեսների հաղորդմամբ՝ մի քանի մարդ սպանվել է:
Նշվել է, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:
Համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ` շինարարության, քարի մշակման, բժշկության, սննդամթերքի, ըմպելիքների արտադրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Նախատեսվում է 360 քառակուսի մետրի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենս. գիտ. դոկտոր Սամվել Չաիլյանը:
Եվրոպական միության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի, մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:
«Այս տարի կառավարությունը բյուջեով նախատեսել է 89 մլրդ եկամուտների աճ, 76 մլրդ ծախսերի աճ»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի` 2012թ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Ղազարյանը և նույն գյուղի բնակիչ Ա. Ծատուրյանը, ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելով, 2012թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 21:30-ի սահմաններում, համագյուղացիներին` նույն ընտրություններում՝ Արենի համայնքի ղեկավարի մեկ այլ թեկնածուի` Սերյոժա Սուքիասյանի վստահված անձ Արթուր Մարտիրոսյանին և նրա կողմնակից Արմեն Ենոքյանին սպառնալիքներ տալով ու ծեծի ենթարկելով, նրանց նկատմամբ բռնություն և բռնության սպառնալիք գործադրելու միջոցով վերջիններիս հարկադրել են ընտրությունների ընթացքում չաջակցել առաջադրված թեկնածուին և քվեարկել նրա դեմ:
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:
Նավթի վաճառքի ծավալի մեծացումը կապված է ցրտերի վրա հասնելու հետ՝ ընդգծելով, որ նավթի վաճառքի մեծացումը հանգեցրել է բյուջեի արժույթային համալրման մեծացմանը: Ղասեմին հավելել է, որ իրենք Քաթարի հետ համատեղ հավասար բաժնեմասով գազի արդյունահանում են իրականացնելու սահմանային գազի հանքավայրում։ Արդյունահանումը կարող է սկսվել հաջորդ տարվա գարնանը:
Սահմանը բացելու խաբկանքի քաղաքականության հերթական դրսևորում է, ըստ երևույթին, որին դիմում է Անկարան: Հերթական անգամ, որ արտաքին ճնշումներ անեին սահմանը բացելու ուղությամբ, Անկարան խաբկանքի գործողություն կկազմակերպեր ձևացնելու համար, որ ինքը կողմնակից է բնականոն հարաբերությունների ստեղծման համար իբրև առաջին քայլ սահմանը բացելու: Այս դեպքում կարող է ներքին ճնշման արդյունք լինել։ Ներքին` քրդական իմաստով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարեն և Սամվել Կարապետյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի երկերի ընտրանին:
«Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով:
«Եվրասիական միության ձևավորումը միայն ռուսական կողմի ցանկությունն է: Այդ պատճառով, չնայած Եվրասիական խորհրդարանի ստեղծման մասին պարբերաբար հնչող հաղորդագրություններին, խոսել այն մասին, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել, սուտ կլիներ: Իրականում, այս ու նմանատիպ գաղափարները չեն արտահայտում համագործակցության ռազմավարական հորիզոնների տեսլականը ինտեգրացման գործընթացի մյուս մասնակիցների հետ, մասնավորապես մեր երկրի կողմից»,- ասել է Քարինը այդ հրատարակության հետ զրույցում:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Մեղրիում տարածված այն լուրերին, համաձայն որոնց` մարզպետը Մեղրիի նորընտիր, անկուսակցական քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին հարկադրել է անդամագրվել ՀՀԿ-ին, ասաց. «Քաղաքապետը երեխա չի, որ հարկադրենք: Քաղաքապետն ինքնուրույն, իրա կամքով գնացել ա, ընդունվել ա Հանրապետական կուսակցության շարքերը: Ես չեմ էլ խոսել էդ թեմայով իրա հետ: Ինքն ա որոշել ու ինքն էլ մտել ա»:
«Յուվենտուսի» դարպասապահՋանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ կիսվել է այս մրցաշարում Թուրինի ակումբի հեռանկարների մասին իր կարծիքով:
Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին նշված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում: Ի պատասխան հարցի, թե նախկինում ՀԱԷԿ-ի աշխատանքի նման՝ 80-ից ավելի օր տևող ժամկետով դադարեցումներ եղել են, թե ոչ, […]
4 հազար կմ հեռահարություն ունեցող հրթիռի փորձարկումը կատարվել է Բենգալյան ծոցում գտնվող Ուիլլեր կղզում:
Այս փոփոխություններն առաջարկվել են Եվրամիության բարեփոխումների նախագծի շրջանակներում և ընդունվել Վարշավայում կայացած Եվրամիության ապագայի հարցերով խմբերի նիստի ավարտին:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ: Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր:
Եթե նա ասում էր, որ կբռնի կոկորդից, ցույց էր տալիս, որ խոսքն այն մարդկանց մասին էր, որոնք ապահովել էին նախկին ընտրակեղծիքները: Տիգրանին ասում էր՝ անընդհատ քեզ ասում եմ, դու ասում ես 6 ամիս, մի տարի հետո: Այսինքն՝ հանձնարարական է տալիս, իսկ կառավարությունը չի ուզում անել»,- ասաց նա` հավելելով, թե Սերժ Սարգսյանի թիմն անընդհատ ասում է` ամեն ինչ լավ է, այնինչ, իրականում` հակառակն է:
«Մալագայի» կիսապաշտպան Իսկոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին: