«Կառավարությունը կքննարկի ու իր տեսակետը կհայտնի: Ես վանգաիզմով չեմ տառապել, որ կանխատեսեմ, թե ի՞նչ կորոշի կառավարությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ատկատը» մեր իրականության մեջ ոչ միայն տնտեսական ու ֆինանսական զեղծարարությունների գործիք է, այլև շատ որոշակի քաղաքական արդյունքներ ապահովող «ինստիտուտ»: Ուստի վաղուց էր հասունացել ժամանակը, որ «ատկատը»` որպես արտահայտություն, արժանի տեղ զբաղեցնի Հայաստանի քաղաքական բառապաշարի այնպիսի եզրույթների կողքին, ինչպիսիք են «դաբրոն», «քվոտան», «կռիշը», «նայողը», և այլն: Սրանք կատեգորիաներ են, որոնց վրա հիմնվում է Հայաստանի իշխանությունն ու քաղաքական համակարգը:
«Հրապարակի վրա եղած բոլոր թեկնածուները, բացի Մարքսիստական կուսակցության ներկայացուցչից, որն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է, մյուսները միևնույն տնտեսական քաղաքականությունը կրողներն են՝ ազատ, շուկայական, տնտեսական քաղաքականության: Քանի որ մենք սոցիալիստական ուղղվածություն ունենք, այդ քաղաքականությունը, բոլոր այդ թեկնածուները մեզ համար ոչ այդքան ընկալելի են»:
Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն:
Տիգրան Սարգսյանն անգամ սեփական անձի, սեփական ճակատագրի վերաբերյալ սուվերեն որոշում կայացնելու իրավասություն չունի: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ նման բան տեղի ունենար, այդ նիստից հետո նա հեռանար կառավարությունից, նախապես մշակված ու հաշվարկված այդ շոուն կդառնար ոչ թե՝ Սերժ, այլ՝ Տիգրան Սարգսյանինը: Այդպիսով, Տ. Սարգսյանը կարող էր խառնել առաջիկա ներքաղաքական զարգացումների բազմաթիվ սցենարներ ու պայմանավորվածություններ, այսինքն` դեմ գնալ իշխող համակարգին:
Հաղորդվում է, որ համաշխարհային ինտերնետային ցանցի չինական սեգմենտում ակտիվորեն քարոզվում է ճապոնական ինտերնետ-ռեսուրսները գրոհելու մասին կոչեր:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոչն ուղղված է ֆրանսիական բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը և առանձնահատկությունները:
Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւմ է կայանում «առաջադեմ կոմունիստ» հասկացողության գաղափարը, և արդյո՞ք չեն կարծում, որ, այնուամենայնիվ, որոշակիորեն փոփոխության պետք է ենթարկեն նաև իրենց կոմունիստական գաղափարախոսությունը: Ի պատասխան՝ Վ. Սաֆարյանն ասաց.
«Մենք ազնիվ զինվորներ ենք և կպաշտպանենք մեր երկիրը և մեր մահմեդական եղբայրներին»,- մեջբերում է պարբերականն ընդդիմադրին:
«Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության և անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության և անձնազոհության ցայտուն դրսևորումը»:
Հ. Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է կրճատվել մինչև 7%` այն դեպքում, եթե հաջողվի վերջ տալ անորոշությանն ու փոխել սպառողների տրամադրությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում է է Շախմատային Հայաստանը, Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ՍանՊաուլոյում (Բրազիլիա) եւ Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին
Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:
Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները լուրեր էին հրապարակել, որ Սիրիայում ապստամբների կողքին կռվում են չեչեն գրոհայիններ: Ի պատասխան՝ Կադիրովը հայտարարել էր, որ Սիրիայում ոչ մի չեչեն չկա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պլանավորված է սեպտեմբերի վերջին, գրում է ադրբեջանական APA-ն:
«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում կարող էր շատ ավելի արդյունավետորեն զարգանալ»,- այս մասին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, ասել է Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Ըստ Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկի համակարգողի, Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու փաստը և դրա շուրջ ստեղծված լարվածությունը եվրոպական և տեղական մտածելակերպերի տարբերության վառ օրինակ է: «Եթե Ռամիլ […]
««Հայկական ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, թե իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրենք՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը իսպանական հայտնի պարբերական Vanity Fair-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր աշխատակիցների հավաքած տվյալների հիման վրա հաղորդում է Սիրիայում բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին և միջազգային հանրությանը կոչ անում հապճեպ քայլեր ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ուզբեկստանի ևս երկու քաղաքացի, որոնք դեռ ազատության մեջ են:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել մահմեդականների հոգևոր առաջնորդներին վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ հյուրընկալության համար և նշել, որ նրանց երկխոսություն և համագործակցություն սկսելու առաջարկ է արել, փոխանցում է Interfax-ը:
«Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը, իր խոսքով, «համ մեխին է խփել, համ նալին»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը
«Մենք պատվեր ստանում ենք միայն այն ժամանակ, երբ շտաբեր են ձևավորվում, իրենց ֆինանսական կարողություններն են կուտակում, ընդ որում` հարցումը պարտադիր չէ` պատվեր լինի գումարային տեսքով, կարող է լինել, որ տրանսպորտ տան, ինչ-որ հարցերում աջակցեն, տպագրության ծախսերը փակեն, դա մի ուրիշ պատմություն է»:
«Շատ ցավազրկող դեղեր օգտագործելով՝ մարդիկ կարող են ընկնել շղթայի մեջ. երբ նրանց գլխացավերն ավելի են ուժեղանում, նրանք սկսում են ավելի շատ ցավազրկողներ ընդունել, իսկ գլխացավերն ավելի ու ավելի են ուժեղանում»:
«Ամուր ասելով՝ ես նկատի չունեմ ինչ-որ բաներ տակից, այլ` բացահայտ, իրավականորեն ապացուցվող: Խոսքս ճանաչման մասին չէ, բայց պայմանագիր ԼՂՀ-ի հետ կարող էր լինել, հիմա էլ ուշ չէ: Ինչ վերաբերում է Սաֆարովի դեպքին, դա ընդամենը առիթ է, ոչ թե պատճառ: Բայց առիթ է բավական ծանրակշիռ, և հիմա Հայաստանը պետք է պնդի Մինսկի խմբի համանախագահների մոտ, որ այլևս շարունակել բանակցային գործընթացը հնարավոր է միայն Ղարաբաղի մասնակցությամբ: Այսինքն` այն, ինչ որ արեցին ադրբեջանցիները, պարզ դարձրեց, որ առանց ԼՂՀ-ի ուղղակի մասնակցությանը բանակցություններին, գործընթացն այլևս չի կարող շարժվել առաջ»:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը ասել է, որ ինքը զարմացած է, որ մասնակցել է Չեմպիոնների լիգայի «Մանչեսթր Սիթիի» հետ հանդիպմանը, որտեղ իր թիմը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տոնել: