Բաժիններ՝

Նադալը ճանաչվել է Տարվա մարդ. Vanity Fair (լուսանկարներ)

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը իսպանական հայտնի պարբերական Vanity Fair-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: Այդ մրցանակn ամեն տարի հանձնվում է այն մարդկանց, ովքեր «ամենամեծ ազդեցությունն» ունեն «կյանքի տարբեր ոլորտներում»: Նախորդ տարի «Տարվա մարդ» էր ճանաչվել գրականության ոլորտում 2010թ. Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան:

Իր ելույթում Նադալը շնորհակալություն է հայտնել պարբերականին և և ընթերցողներին՝ նշելով, որ այդպիսի աջակցությունը հատկապես կարևոր է իր կարիերայի այս ծանր ժամանակահատվածում։ Այս մասին հաղորդում է АТР-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Նադալը կորտ է դուրս եկել հունիսի վերջին, երբ «Ումբլդոնի» երկրորդ փուլի շրջանակներում պարտվել է Լուկաշ Ռոսոլին: Այդ օրվանից ի վեր 26-ամյա թենիսիստը վերականգնվում է ծնկի վնասվածքից:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս