Առաջադեմ կոմկուսի և ՀԿԿ-ի տարբերությունը

Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւմ է կայանում «առաջադեմ կոմունիստ» հասկացողության գաղափարը, և արդյո՞ք չեն կարծում, որ, այնուամենայնիվ, որոշակիորեն փոփոխության պետք է ենթարկեն նաև իրենց կոմունիստական գաղափարախոսությունը: Ի պատասխան՝ Վ. Սաֆարյանն ասաց.

«Ինքնին «առաջադիմական» հասկացողությունն արդեն իսկ փոփոխված տարբերակն է: Գիտե՞ք` ինչով է առաջադեմ կոմունիստական կուսակցությունը տարբերվում մյուս կոմունիստական  հասկացողություններից. նրանով, որ այսօրվա աշխարհի տնտեսական զարգացումները նկատի ունենալով, ունենք մեր մոտեցումները, և մեզ համար այսօր պլանայնությունը և շուկայական տնտեսությունը դրանք համադրելի մեծություններ են, որոշակի կոնտեքստում, և մեզ համար կարևոր է տնտեսության արդյունավետության համար գտնել այն սահմանագիծը, որտեղ շուկան և պլանայնությունը կարող են առավել արդյունավետ լինել: Դա է մեր բանաձևը, և դրանով ենք մենք տարբերվում:

Բացի դա, մենք այն խնդրի կողմնակից ենք, որ տնտեսության արդյունավետության համար պայքարը և արդյունավետությունը պետք է  ապահովի սոցիալական խնդիրների կանխամտածված հաշվեկշռի ապահովումը, քանզի, եթե տնտեսության զարգացումը չի կապվում մարդու սոցիալական վիճակի բարելավման հետ, մեզ համար նմանատիպ տնտեսական արդյունավետությունն ընկալելի չէ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս