Վարանը զարմացել է, երբ իր անունը տեսել է Ռեալի հայտացուցակում
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն ասել է, որ ինքը զարմացած է, որ մասնակցել է Չեմպիոնների լիգայի «Մանչեսթր Սիթիի» հետ հանդիպմանը, որտեղ իր թիմը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկնարկային կազմում փոխարինել էր Սերխիո Ռամոսին, Պեպեին հետ միասին խաղում էր պաշտպանության կենտրոնում:
Այնուամնեյանիվ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այդ անակնկալ որոշումը նրան զարմացրել էր:
«Ես շատ զարմացած էի, որ խաղալում են, քանի որ լավ նախամրցաշրջանային ժամանակահատված չեմ անցկացրել, ես մինչ այս հանդիպումը դաշտ դուրս չեմ եկել, չնայած գիտեի, որ Մոուրինյոն ինձ վստահում է, սակայն սա կյանք է և սա ֆուտբոլ է», – ասել է նա հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ:
Վարանը խոստովանել է, որ Ռոբերտո Մանչինիի սաների նկատմամբ տարած հաղթանակը շատ ծանր էր: «Մենք շատ երջանիկ ենք, որ կարողացանք 3:2 հաշվով հաղթանակ տոնել այդպիսի դժվարին խաղում: Դժվար էր, սակայն մեզ հաջողվեց երեք միավոր վաստակել ևդա շատ լավ է»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը