Ցավազրկողները՝ գլխացավերի պատճառ
ԱՄՆ-ում մեկ միլիոն մարդ գլխացավեր է ունենում, որը, պարզվում է` շատ ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու հետևանք է: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ բացի գլխացավերի պատճառ դառնալուց`ցավազրկողները հաճախ կարող են մարդու վիճակն ավելի վատացնել:
Ըստ BBC-ի, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի բժիշկները, ովքեր պատրաստել են ուղեցույց` գլխացավերը կանխելու համար: Խումբը ղեկավարել է պրոֆեսոր Մարտին Ունդերվուդը, ով այս մասին ասել է.
«Շատ ցավազրկող դեղեր օգտագործելով՝ մարդիկ կարող են ընկնել շղթայի մեջ. երբ նրանց գլխացավերն ավելի են ուժեղանում, նրանք սկսում են ավելի շատ ցավազրկողներ ընդունել, իսկ գլխացավերն ավելի ու ավելի են ուժեղանում»: Վերջինս նաև նշել է, որ իրենց դեռևս չի հաջողվել պարզել՝ ինչպես են ցավազրկողներն ազդում ուղեղի վրա: Ըստ նրա` մարդիկ գլխացավերի դեպքում սկսում են զբաղվել ինքնաբուժությամբ, ինչի արդյունքում գլխացավերն ավելի են ուժեղանում: