Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Վիշվանաթհան Անանդի հետ. Բիլբաո

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 7-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և վաստակած 9 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Անանդը, ում բոլոր պարտիաներն այս մրցաշարում խաղաղ ելք են ունեցել,  7 միավորով 4-րդն է: Շախմատիստները 31-ական քայլ կատարեցին:

Ոչ-ոքի ավարտվեց նաև Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) մրցավեճը: 12 միավոր վաստակած իտալացին այսօր կարող է կորցնել միանձնյա առաջատարի դիրքը, քանի որ այս պահին ընթացող Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա) պարտիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Կարլսենը շատ լավ դիրք ունի և հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվի Կարուանային:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս