Մխիթարյանը և Յարմոլենկոն ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստներն են. Տրաբուկի
Կիևի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի գործակալ Մարկո Տրաբուկին, պատասխանելով ուկրաինացու՝ «Միլան» տեղափոխվելու հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ իր հաճախորդը և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստներն են:
«Կարծում եմ՝ Յարմոլենկոն և Մխիթարյանն ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստներն են: Յարմոլենկոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է, իսկ «Միլանն» արդեն թուլացել է: Կարծում եմ՝ նա ավելիին է արժանի», – Տրաբուկիի խոսքերը մեջբերում է Dynamomania.com կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



